Դիլիջանում ծառատունկի շրջանակներում տնկվել է մոտ հազար ծառ, եիւ այդ կապակցությամբ Մայիսի 1-ը` աշխատավորների օրը կարելի է խորհրդանշական համարել: Այդ մասին տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ծառատունկից հետո հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Օգտվելով առիթից` նախարարը շնորհավորել է բոլոր աշխատավորներին եւ նկատել, թե աշխատանքը մարդուն տալիս է ամեն ինչ: «Մենք որոշեցինք կազմակերպել այս ակցիան, որ բնության նկատմամբ ոչ անտարբեր եւ սեփական աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք ունեցող մարդիկ կարողանան նշել իրենց տոնը»,- ընդգծել է Արամ Հարությունյանը:
Նա նաեւ հավելել է, թե շատ կարեւոր է, որ ծառատունկով չավարտվի, այլ սկսվի, քանի որ ծառը տնկելուց հետո պետք է հոգ տանել եւ պաշտպանել:
Նրա խոսքով, ծառատունկ է եղել Երեւանում, տնկվել է ավելի քան 10 հազար ծառ:











