Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` թիվ 3/23 ընտրատեղամասում ավագանու ընտրություններին արձանագրվել է քաղաքացու ընտրական իրավունքի խախտում: Այդ մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Հարություն Մինասյանը, ով երկու որդիների հետ եկել էր քվեարկության, իր անվան դիմաց օտար ստորագրություն էր հայտնաբերել: Նրա փոխարեն քվեարկել էր անծանոթ մի կին, ով գրանցված է եղել նույն հասցեում, ինչ նա: Քաղաքացին զայրացած լքել է տեղամասը:

Ինչպես նշել է 3/23 տեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Գալստյանը, թյուրիմացությունը անպայման կհարթվի եւ քաղաքացուն կկանչեն իր քաղաքացիական իրավունքն իրացնելու համար: Ավելի ուշ պարզվեց, որ խառնել էին ստորագրությունների տեղերը: «Հարություն Մինասյանի համար նախատեսված տեղում ստորագրել է հարեւանուհին` Սուսաննա Մինասյանը»,- հավաստիացրել է Վարդան Գալստյանը: