Լրագրողներից մեկն այսօր՝ մայիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովում հետաքրքրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարից՝ արդյոք նպատակահարմար չէ՞ զարգացնել գյուղատնտեսության ապահովագրությունը, քանի որ նախարարությանը սպասարկող քահանաների աղոթքները տեղ չհասան: Հարցը բարկացրեց գյուղնախարարին. «Մի հատ էլ քո գլխին է պետք աղոթել, դուք քրիստոնյա չեք, անհավատ եք»:

Նախարարը խոստացավ, որ հինգշաբթի կառավարությունը հստակ կասի, թե ինչպես է օգնելու կարկուտից տուժած գյուղացիներին: Նա նշեց, որ վարկերի սառեցում նույնպես կլինի, գյուղացիների բոլոր պահանջները կկատարվեն:

Տեսանյութը՝ henaran.am-ի