Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում այս անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված արժեքների խնդրին: «Սա վերաբերում է Հայաստանի ազգային գրադարանի կովկասագիտական եզակի կարեւորություն ունեցող գրքերի անհետացման պատմությանը, որը տեղի է ունեցել 2010-2011թթ. ընթացքում: Սա, անշուշտ, մեր հասարակությանը շատ վրդովեցրեց»,- իր տեսաբլոգում ասում է Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը պատմում է, թե ինչպես ազգային գրադարանի աշխատակիցների, հսկիչների եւ ոստիկանների գողի հետ համագործակցելու արդյունքում ազգային հարստություն հանդիսացող այս գրքերը անհետացան: Նա նշեց, որ բարձիթող վիճակի հետեւանքով 160-ից ավել եզակի գրքեր, որոնք գնահատվել են  մի քանի միլիոն դրամ արժողությամբ, այն գնել են ընդամենը 15 հազար դոլարով: «Հարցը այն չէր, որ մի վրացի կարողացել էր գնել եւ կաշառել ֆոնդերի պահապաններին, ազգությամբ հայ ոստիկաններին, սա ցույց  է տալիս, որ մեր հասարակությունը լավ վիճակում չէ: Մեր մեջ գտնվեցին անհատներ, որ վաճառեցին ազգային հարստություն հանդիսացող 150-ից ավել գրքեր մի վրացու, որը այդ գրքերը ավելի թանկ գնով վաճառել էր Ռուսաստանում»,- ասաց Սամվել Կարապետյանը` շարունակելով պատմել, թե ինչ գնով են դրանք ձեռք բերվել 1920թ:

Մանրամասները` տեսանյութում: