Ռուսաստանի Սամարայի մարզում, այսօր՝ մայիսի 31-ին, շրջվել է խազախ ներգաղթյալներով լի ավտոբուսը, որի հետեւանքով տուժել է 21 մարդ: Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչությունից հայտնել են, որ վթարի մեղավորն ավտոբուսի վարորդն է, որը չի կարողացել կառավարել մեքենան ճանապարհի վթարային հատվածում:

Ռուսաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Ղազախստանից Մոսկվա ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը շրջվել է «Պոդլեսնի-Տեմաշեւո» հատվածում: ՆԳՆ տվյալներով՝ ավտոբուսում այդ պահին եղել է 54 ուղեւոր, իսկ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ներգաղթյալ ուղեւորներին թիվը եղել է 85, հաղորդում է «Նովի Ռեգիոնը»:

Ավտովթարի հետեւանքով տուժածների շարքում կա երկու տարեկան երեխա: