Նիդեռլանդներից նկարիչ Բարտ Յանսենը փորձարկել է իր նոր հայտնագործությունը՝ ջայլամաթիռը, որի հիմքում սատկած աֆրիկյան ջայլամն է։
Հոլանդացին ոչ ստանդարտ սարքի առաջին թռիչքը ցուցադրել է հուլիսի 28-ին ամենամյա ազգային փառատոնի՝ Zwarte Cross-ի ժամանակ։
Յանսենին ջայլամաթիռի ստեղծման հարցում օգնել է ինժեներ Արժեն Բելթմանը։ Հիշեցնենք, որ նախկինում Յանսենը համանաման սարք ստացել էր իր սատկած կատվի մարմնից։
«Ինձ թվում է, որ զվարճալի կլինի թռչող սարք պատրաստլ թռչունից, որն իրականում թռչել չգիտի»,-իր մտահաղացումը մեկնաբանել է Բարտը։
Ուղղաթիռը ունի 3 մետր երկարություն ու կշռում է 20կգ մի փոքր ավել, փոխանցում է Lifenews.ru-ն։
Յանսենն ու Բելթմանն աշխատում են նաեւ սատկած ոզնիների մորթիով մուշտակ պատրաստելու ուղղությամբ։ Առայժմ չի հաղորդվում, թե երբ կներկայացվի այդ հրաշք-հագուստը։











