Ամերիկյան Ecovative ընկերության հիմնադիրներ Իբեն Բեյեր եւ Գեւին Մաքինթայր Գրիբները կարծում են, որ սնկերը ավանդական շինանյութերի այլընտրանք կարող են հանդիսանալ:
Ընկերությունը փորձել է սնկերն օգտագործել շինարարության մեջ: Դրա համար Ecovative-ի հիմնադիրները կիրառում են սնկամարմինը, որը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում: Մի անգամ Իբեն Բեյերը անտառում զբոսնելիս նկատել է, որ փայտերի վրա աճած սնկերը դրանք ամուր կցում են իրար: Հենց այդ ժամանակ էլ որոշել է սնկերը որպես շինանյութ կիրառել, հայտնում է rbc-ն:
Սնկերից աղյուսները Ecovative-ում հետեւյալ կերպ են ստանում. Տարբեր կաղապարներում սնկային միջավայր են ստեղծում եգիպտացորենային մանրացված ցողունների եւ բրնձի թեփի խառնուրդի վրա: Մի քանի օրից սունկն աճում է՝ յուրացնելով իրեն հատկացված աղբը եւ սնկաթելերի խիտ ցանց ձեւավորելով: Դրանից հետո ստացված նյութը տաքացնում են վառարանում: Ստացված աղյուսը թեթեւ, բայց ամուր է լինում: Իր ամրությամբ սնկային աղյուսը նման է կավաբետոնին:
Սնկային միջավայրը կարելի է օգտագործել նաեւ փայտե նյութերի միակցման համար: Ընկերությունը տուն է կառուցել, որում սոճենու գերանները հենց այդ մեթոդով են կցված:











