Կոլորադո նահանգում էգ արջը երկու անգամ այցելել է գերմանական ռեստորանի տարածք եւ տարել սննդի մնացորդներով արկղերը: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Արջն առաջին անգամ ռեստորան է այցելել հուլիսի 31-ի գիշերը: Նա մոտեցել է սննդի մնացորդներով արկղին, կանգնել հետեւի թաթերին եւ արկղը հեռացրել ռեստորանի մոտից: Նա կերել է եւ հեռացել: Չորեքշաբթի ուշ երեկոյան արջը վերադարձել է եւ կրկնել արարքը: Նա արկղը քարշ է տվել ռեստորանից 15 մ հեռու, հաղորդում է Lenta.ru-ն:
Ռեստորանի ֆիրմային ճաշատեսակը ապխտած մսով ուտեստն է, որը մատուցվում է կարմիր կաղամբով եւ տապակած կարտոֆիլով:
Ըստ ռեստորանի ներկայացուցչի՝ բոլոր աշխատակիցները զգուշացված էին եղել արջի այցերի մասին: Նրանց հրամայել էին հետեւել անվտանգության անհրաժեշտ միջոցներին: Ռեստորանի ղեկավարությունը մտադիր է կամ արկղերը շղթայել, կամ էլ դրանց կափարիչները կողպել:











