Թայվանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել: Նրանք չեն կարողացել համաձայնության գալ կղզում 4-րդ ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ օրինագծի հարցում: Այս մասին հաղորդում է «Ասսոշիեյթիդ Պրեսս»-ը:

Ծեծկռտուքը սկսել են ընդդիմադիր պատգամավորները, որոնք նոր ԱԷԿ-ի շինարարության պետական ծրագրի գլխավոր հակառակորդներն են: Իրենց դիրքրոշումը նրանք հիմնավորում են նրանով, որ Թայվանում երկրաշարժները հաճախակի բնույթ են կրում, իսկ ատոմային ռեակտորների աշխատանքն այդ պայմաններում կարող է կործանարար հետեւանքներ ունենալ:  Իշխանություններն էլ կարծում են, որ այդ նախգծից հրաժարվելը կհանգեցնի էլեկտրաէներգիայի պակասորդի եւ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: