Կանադական Դեթրոյթ եւ Վինձոր քաղաքների երկնքում այս շաբաթ  հայտնված սեւ փոշու ամպը նավթային կոքս է պարունակել: Պարզվել է, որ «Koch Carbon» ընկերությունը Դեթրոյթում  նավթավերամշակման այդ վտանգավոր արտադրանքի ապօրինի պահեստարան է ստեղծել:

Նշվում է, որ ներկայումս նավթի արտադրությունը բիտումային ավազից իսկական բում է ապրում, սակայն դրա էկոլոգիական վնասների մասին քիչ է խոսվում, հաղորդում է Russia Today-ը:

Ամպը պարունակել է նաեւ ցինկի, կապարի, վանադիումի թույլատրելիից բարձր քանակություն, որոնք կոնցերոգեններն են հանդիսանում: Վինձորի բնակիչ Ռենդի Էմերսոնին հաջողվել է տեսանկարահանել սեւ ամպը: