Դիկտատորի նախկին սիրուհի Խյոն Սոն Վոլը Հյուսային Կորեայում վերջերս գնդակահարվել է, հայտնում է հարավկորեական Chosun Ilbo թերթը: Մեջբերելով չինական տեղյակ աղբյուրներին՝ թերթը գրում է, որ Սոն Վոլը այն տասնյակ արտիստների թվում էր, որոնց պոռնոգրաֆիայի արտադրության ու տարածման մեղադրանքով ձերբակալել ու պատժի էին ենթարկել:
Ինչպես գրում է թերթը, օգոստոսի 17-ին հայտնի հյուսիսկորեական խմբերի տասնյակ հայտնի մասնակիցներ ձերբակալվել էին այն առթիվ, որ իբր սեփական մասնակցությամբ պոռնոգրաֆիա են նկարահանել, ապա վաճառել այդ տեսանյութը: Ոմանց մասին նաեւ հայտնում են, որ նրանց մոտ հայտնաբերել են արգելված գրականություն հանդիսացող Աստվածաշունչ: Երեք օր անց, օգոստոսի 20 –ին, կարգազանցներին, այդ թվում նաեւ Խյոն Սոն Վոլին, իրենց ընտանիքի անգամների աչքի առաջ գնդակահարել են, հաղորդում է Slon-ը:
Խյոն Սոն Վոլը էլէկտրոնային երաժշտության հյուսիսկորեական «Պոխոչոնբո» խմբի անդամ էր, որը հեղափոխական երգեր էր կատարում: Կիմ Չեն Ինը նրան ծանոթացել էր դեռ վաղուց, ավելի քան 10 տարի առաջ, սակայն իր դեսպոտ հայրը արգելել է սիրահարներին հանդիպել, եւ շուտով աղջկան ամուսնացրել են զինվորականի հետ(շշուկների համաձայն՝ ղեկավարի անձնական թիկնախմբի սպայի հետ): Այնուհետ ամուսնացել էր հենց Կիմ Չեն Ինը:











