Աֆրիկյան մայր փիղը կարող էր ՀԱՀ «Կրյուգեր» Ազգային պարկում ոտնատակ անել զբեսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան: Փղերին ոչ բնորոշ հարձակումը ֆիքսել է այցելուներից մեկի տեսախցիկը:
Հայտնի չէ, թե ինչն է փղի կատաղության պատճառ դարձել, երբ զբոսաշրջիկները կանգ են առել մի քանի լուսանկար անելու: Փղի հարձակումն այցելուների մոտ տագնապ է առաջացրել, փոխանցում է Life News-ը:
Սաֆարիի գիդն ասել է, որ արդեն 23 տարի է զբաղվում է այս գործով, սակայն փղերի նման ագրեսիվ վարքի առաջին անգամ է ականատես լինում:











