Մոսկվայի Օդինցովոյի դատարանը երկարաձգել է 38-ամյա «օրենքով գող», Ջեմո մականունով Ջեմալ Միքելաձեի կալանքի ժամկետը: Նա այս տարվա փետրվարից կալանքի տակ է թմրանյութեր եւ զինամթերք պահելու համար:

«ՊրայմԿրայմ»-ի տեղեկություններով, Ջեմոն հույս ուներ ազատ արձակվել: Մյուս կողմից Ջեմոյի փլուզված ծրագրերը փոխհատուցվում է մեկուսարանում նոր «կենվորի» հայտնվելով: 33-ամյա «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը՝ «Արտյոմ Լիպեցկին» ձերբակալվել է օգոստոսի 9-ին: Նրան կասկածում են Չապլիգին քաղաքի «նայող» Սաշա Աբբասի պատվիրված սպանության մեջ, ով սպառնում էր հրապարակել նրան վարկաբեկող տեղեկություն:

Ջեմոն եւ Արտյոմը պատկանում են թշնամի խմբավորումների: Միքելաձեի մտավոր ունակություններն ու հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում, ուստի Արտյոմի համար նոր հարեւանությունը ոչ մի լավ բան չի խոստանում: Քրեական աշխարհին քաջատեղյակ փորձագետները կարծում են, թե Արտյոմ Լիպեցկին, հատկապես իր դեմ առաջադրված մեղադրանքի պայմաններում, կարող է դառնալ Միքելաձեի համար հեշտ ավար: