Վլադիվոստոկում սեպտեմբերի 1-ի առավոտյան ափամերձ շրջանում երկնքում երկնաքար է պայթել, հաղորդում է քաղաքայի Vl.ru պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին:
Ականատեսների խոսքով, երկնային մարմինը շարժվել է Պարտիզանսկի ուղղությամբ եւ երկնքում պայթել է՝ բաժանվելով հարյուրավոր կտորների: Երկնաքարի ընթացքին հետեւել են Արտեմի բնակիչները: Ինչպես նշում են ականատեսները, անկման հետագիծը նկատելի էր պայթյունից դեռ 1,5 ժամ անց:
Բացի այդ, երկնային մարմնի ընթացքի հետեւել են նաեւ Ռուսկի կղզուց: Տեղի բնակիչները պնդում են, որ երկնաքարերը երկուսն էին. մեկը ակնթարթորեն պայթել է՝ չթողնելով որեւէ հետք: Մյուսը ավելի երկար ընթացք է ունեցել, իսկ երկու երկնաքարերի անկման միջեւ մի քանի վայրկյան ժամանակ է եղել:











