Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է կարգադրություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների կողմից համատեղ անցկացված հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ընթացքում ցուցաբերած արդյունքների համար արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե պարգեւատրվել են 15 փրկարարներ:





























