Այսօր՝ նոյեմբերի 29-ին տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր եւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, թե Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաեւ Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Դիլիջան-Հրազդան ճանապարհահատվածին առատ ձյուն է տեղում, ավտոճանապարհը մառախլապատ է։
Վարորդներին հորդորում են ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ տեղացած ձյան հետեւանքով դժվարանցանելի են Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ը (Մարալիկ քաղաքի ճանապարհահատված) եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:











