Նոյեմբերի 29-ին ավարտվել է Երևանի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի հիմնակմախքի տեղադրումը:

Տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են նոյեմբերի 27-ին, սպասվում է, որ մայրաքաղաքի  գլխավոր տոնածառը վերջնական տեսքի կբերվի մինչեւ դեկտեմբերի 15-ը։

Տոնածառի բարձրությունը 30 մետր է։