Սպիտակ տուն են բերել ամանորյա տոնածառը, որը կզարդարի նախագահի նստավայրը Նոր տարուն: Ավանդույթի համաձայն եղեւնին բերել են երկու ձիերով սայլակի վրա:

Տոնածառը դիմավորել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամա դուստրերի՝ Մալիեայի ու Սաշայի հետ: Օբամայի ընտանիքի հետ միասին տոնածառը դիմավորել են նրանց ընտանի կենդանիները՝ Բո եւ Սաննի շները:

Ամանորյա տոնածառը կզարդարի Սպիտակ տան կապույտ սենյակը: