Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Սուրբ ամենափրկիչ եկեղեցի բակում գտնվող՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Նախագահներին տեսնելու հնարավորություն ունեցան միայն ցուցակներով նախապես հաստատված գյումրեցիները, որոնք հիմնականում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներն էին։

Գյումրեցիները հնարավորություն ստացան հուշարձանին մոտենալ նախագահների հեռանալուց հետո։ NEWS.am-ի թղթակիցը տեսագրել է՝ ինչպես էին գյումրեցիները հերթ կանգնել՝ ծաղկեպսակների ֆոնին լուսանկարվելու համար։