Այս տոնական օրը NEWS.am-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ներկայացնում է «Շչելկունչիկ» գրական-երաժշտական ստեղծագործությունը:

Գերմանացի գրող ու կոմպոզիտոր Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Շչելկունչիկն ու մկների արքան» ստեղծագործությունը կախարդական պատմություն է Մարի անունով աղջնակի ու Շչելկունչիկի մասին: Սուրբ ծննդյան օրը կնքահայրը նրան արտասովոր խաղալիք է նվիրում, ու շատ շուտով սկսում են հրաշքներ կատարվել. խաղալիքները սկսում են կենդանանալ ու խոսել: Շչելկունչիկը վերածվում է արքայազնի:

Գրական-երաժշտական ստեղծագործությունը կյանքի է կոչվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ «Շչելկունչիկն ու մկների արքան» հեքիաթի ու ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտության հիման վրա: Հեքիաթի ու հրաշալի երաժշտության համադրությունը ստեղծագործությունն ավելի հասանելի են դարձնում երեխաների ու պատանիների համար: Տեքստը կարդում է Աննա Միքայելյանը։

«Մաեստրո Էդուարդ Թոփչյանը շատ է սիրում «Շչելկունչիկ» բալետը: Մի անգամ միասին նայել ենք բալետը, և նա ցանկություն է հայտնել անպայման նման ստեղծագործություն բեմականացնել», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը, հավելելով է, որ ստացվել է շատ հետաքրքիր համադրություն, և նախկինում նման մտահղացում դեռեւս կյանքի չի կոչվել: