Ստատուս-քվոն Ղարաբաղում կայուն չէ եւ գնալով վտանգավոր է դառնում: Այդ մասին ադրբեջանական news.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, իր խնդիրն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուտափույթ հանդիպեն եւ խաղաղ բանակցություններ սկսեն, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորմանը: «Խաղաղ կարգավորումը հասանելի է, եթե կա քաղաքական կամք: Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»,- ասել է Ուորլիքը:

Համանախագահը կրկին ընդգծել է, թե Լեռնային ղարաբաղի շուրջ տարածքներն «օկուպացված են» եւ պետք է վերադարձվեն Ադրբեջանին որպես համընդգրկուն կարգավորման տարր:

Ուորլիքը պնդել է, թե բոլոր վեց տարրերը պետք է ընդունվեն, որ խաղաղ կարգավորումը հնարավոր դառնա:

Ուորլիքը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ճանաչում է երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բայց կան շահագրգիռ կողմեր՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, փախստականներ ու տեղահանվածներ: