Մեծ Բրիտանիայում մարզական բժիշկ Էմի Հյուզը համաշխարհային ռեկորդ է սահմանել`  53 օրում 53 մարաթոն վազելով

The Mirror-ը հայտնում է, որ առաջին վազքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին Չեսթերում: Կնոջ համար ամենադժվարը 35-րդ օրն էր, քանի որ երեկոյան հերթական մեկնարկից առաջ  թունավորվել էր եւ  չէր քնել ողջ գիշեր: Սակայն հաջորդ օրը նա դուրս էր եկել մեկնարկի եւ  հեռավորությունը հաղթահարել էր ութ ժամում:  Վերջին վազքն իրականացրել էր Մանչեսթրում, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

Հյուզն իր ամենաարագ մարաթոնը վազել է Քեմբրիջում` 4 ժամ 50 րոպեում: Բրիտանուհու գլխավոր նպատակը գլխուղեղի քաղցկեղից հիվանդ երեխաների  հիմնադրամի համար  գումար հավաքելն է: Հյուզը  ռեկորդային վազքը որոշել է  կատարել , երբ իմացել է իր ընկերոջ դստեր ախտորոշման մասին: