Վայրի բնության մասին ֆիլմերի ռեժիսոր Փոլ Ռոզոլին հայտարարել է, որ հանուն գիտության պատրաստվում է անակոնդայի համար կենդանի կեր դառնալ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ մեջբերելով Twitter-ի իր էջում այդ մասին գրառում կատարած նատուրալիստին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շոուն կցուցադրվի Discovery հեռուստաընկերության եթերում՝ 2014թ. դեկտեմբերին: Ռոզոլի թիմը փրոմո-տեսանյութեր է պատրաստել: Այնտեղ ցուցադրված է շոուի գլխավոր դերասանուհին՝ անակոնդան:

«Բոլոր գիտեք, որ ես երբեք չէի վիրավորի կենդանի էակին, սակայն դուք դա պետք է տեսնեք, որպեսզի իմանաք՝ ինչպես է դա տեղի ունենում», - պարբերականը մեջբերում է Ռոզոլի խոսքերը: