Սիրիայի քրդաբնակ Քոբանիում քրդական ուժերին հաջողվել է գերի վերցնել «Իսլամական պետության» զինյալների հրամանատարներից Աբդուլհադի Ուբեյդին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդաբնակ Քոբանիում իսլամիստ ահաբեկիչների 11 հոգանոց խմբավորումը փորձել է ներխուժել քրդական վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն խիստ հակահարված է ստացել։

Իսլամիստների հարձակումը կասեցնելուց հետո քրդական ուժերին հաջողվել է փլատակների տակից հանել եւ գերի վերցնել «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարներից Աբդուլհադի Ուբեյդին։

Քրդերի այն հարցին, թե իսլամիստն ինչ է անում Քոբանում, պատասխանել է. «Աստված վկա, չգիտեմ»։