Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բնակիչ Ջիմի Փոփը տան մաքրությունը զվարճալի խաղի է վերածել՝ պարելով շոտլանդացի երգչուհի Շինա Սիթոնի Morning Train երգի ներքո:

Ըստ Lenta.ru-ի, իր արտասովոր պարն ամերիկացին տեսագրել է: Հոլովակը համացանցի հիթն է դարձել: Նոյեմբերի 6-ին Facebook-ում եւ YouTube-ում հրապարակված տեսանյութը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 մլն դիտում է ունեցել: Բացի այդ, Facebook-ում այն շուրջ 220 հազար անգամ հավանել են, 32 հազար անգամ կիսվել եւ 25 հազար մեկնաբանություն թողել:

Տեսանյութի նկարագրության համաձայն, այն նկարահանվել է Հելոուինի երեկույթից հետո տունը մաքրելու ժամանակ: