Վաշինգտոնում 92-րդ անգամ վառվել են սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը, արարողությունը տեղի է ունեցել պետության առաջին զույգի ներկայությամբ: Հետնահաշվարկը կատարել է Օբաման: 

«Պատրա՞ստ են բոլորը: Բոլո՞րն են հավաքվել էկրանների մոտ եւ հրապարակում: Եկեք միացնենք: Հինգ, չորս, երեք, երկու, մեկ», — ասել է ԱՄՆ նախագահը:

Նրան օգնել են Միշել Օբաման եւ դուստրերը՝ Մալիան եւ Սաշան: Միջոցառումը վարել են հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսը եւ նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը:

Ավելի ուշ Միշել Օբաման դուստրերից մեկի եւ այլ երեխաների հետ ներկաներին դերերով կարդացել են տոնածառի մասին սուրբծննդյան բանաստեղծություն:

«Տոնածառը զարդարելիս օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ. Ծառերին կհայտնվեն զարդարանքներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բոլոր 50 նահանգների դպրոցի աշակերտների դիզայնով», — պատմել է նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեկ օր առաջ սուրբծննդյան տոնածառը զարդարելիս առաջին տիկնոջն օգնել էին պատերազմի100 վետերանի ընտանիքներ: Սպիտակ եղեւնին բերել է կառքը, որը լծվել էր դեռեւս նոյեմբերի 27-ին՝ Գոհաբանության օրը: Ըստ ավանդույթի՝ այն դիմավորել են Միշել Օբաման, նրա դուստրերը՝ Մալիան եւ Սաշան: