Ֆուտբոլում գլոբալ առումով ոչինչ չի փոխվել։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի նախախաղային մամուլի ասուլիսին ասաց ԽՍՀՄ ազգային հավաքականի նախկին խաղացող Վալերի Գազաեւը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ժամանակակից ֆուտբոլում ինչ փոփոխություններ են կատարվել։ (ֆոտոռեպորտաժ)
Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:
MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:
Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
«Եթե նախկինում ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պարբերաբար էին պրեսինգի դիմում, ապա այսօր այդպես չէ. ամբողջ խաղի ընթացքում ֆուտբոլիստներն անընդհատ են պրեսինգի դիմում։ Մյուս տարբերությունն այն է, որ ժամանակակից ֆուտբոլում քիչ են այն խաղացողները, որոնք խաղը տանում են իրենց հետեւից, իրենց անհատական որակներով աչքի են ընկնում։ Այդպիսիք են Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը։ Նախկինում նման ֆուտբոլիստներն ավելի շատ էին, հենց օրինակ՝ Խորեն Հովհաննիսյանը»,- ասաց Գազաեւը։
Նշենք, որ Գազաեւը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին։
Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























