Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի եւ «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Կովտունը հաճույքով ընդունել է Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու հրավբերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում հայտարարել է ֆուտբոլիստը։

«Ես հրավերն ավելի ուշ ստացա, երբ կազմերն արդեն հրապարակվել էին։ Հավանաբար որոշել են ԽՍՀՄ հավաքականը ուժեղացնել ավելի երիտասարդ եւ հեռանկարային խաղացողներով։ Հետաքրքիր է այստեղ տեսնել ոչ միայն ԽՍՀՄ հայտնի մարզիչների եւ խաղացողների, այլ նաեւ ֆուտբոլիստների, որոնք խաղում են աշխարհի  հավաքականի կազմում»,- նշել է նա։

 

Եթե Դուք սիրում եք ֆուտբոլ, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  MasterCard UEFA Champions League Քարտը հենց Ձեզ համար է:

 MasterCard UEFA Champions League Քարտով կատարված գործառնությունների դիմաց քարտապանը կստանա UEFA ապրանքանիշը կրող պարգևատրում` ընտրելով այն www.uefa.com կայքի օնլայնխանութից` առանց որևէ լրացուցիչ ծախսերի:

Իսկ 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանանՉեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Կովտունի խոսքով՝ նման հանդիպումներին մասնակցելը հիանալի իրադարձություն է։  «Միշտ չէ, որ լինում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսին Խորեն Հովհաննիսյանի հոբելյանական հանդիպումն է։ Ես տեսել եմ նրա խաղը։ Հատկապես տպավորվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում նրա խաղը, երբ  հավաքվել էին լավագույն խաղացողները։ Նա իհարկե առանձնանում էր գնդակին տիրելու իր վարպետությամբ եւ տեխնիկայով»,- հավելեց Կովտունը՝ նշելով, որ բոլորը տրամադրված են հնարավորինս լավ խաղ ցուցադրել։

«Մենք ուժեղացրել ենք ԽՍՀՄ կազմը եւ կփորձենք անել ամեն բան, որպեսզի հանդիսատեսը հաճույք ստանա»,- հայտարարեց նա

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշեց, որ վերջին անգամ Հայաստանում է եղել հանրահայտ հարձակվող Էդուարդ Մարգարովի 70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիպման ժամանակ՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղը կայանալու է մարտի 28-ին Երեւանի Հանրապետական ստադիոնում: Մրցելու են ԽՍՀՄ-ի եւ աշխարհի հավաքականները:

Վերա Մարտիրոսյան Vera&Football