Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հետ կնքված նոր համաձայնագիրը սոցիալապես խոցելի ֆերմերներին 8%-ով վարկ ստանալու հնարավորություն կընձեռի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ենթակառուցվածքների աջակցության եւ գյուղական ֆինանսավորման ծրագրի» շրջանակում 11 մլն դոլարի վարկային համաձայնագիրը: Որպես ծրագրի մաս՝ IFAD-ի հետ համաձայնագիրը կնքվել է 2014 թվականի նոյեմբերին, Հռոմում, իսկ Հայաստանի խորհրդարանում վավերացվել է 2015-ի մայիսի 20-ին:

Միջոցներ են տրամադրվելու տարեկան 1.25% տոկոսադրույքով, սպասարկման ծախսերի հետ միասին դրույքաչափը կհասնի 2%-ի, իսկ ֆերմերներին վարկը կհասնի 8%-ով:

«Ֆերմերների սոցիալապես խոցելիության մակարդակը, իսկ մենք ցանկանում ենք աջակցել հենց նրանց, որոշելու ենք չափանիշներով, որոնք շուտով կմշակենք»,- հայտարարեց Հարությունյանը:

Ծրագրի ընդհանուր ծավալը 52.8 մլն դոլար է: Դրանից 25 մլն-ը տրամադրելու է ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը (OFID), 10.1 մլն դոլարը՝ Հայաստանի կառավարությունը, 3.5 մլն դոլարը՝ այլ դոնորներ, նույնքան էլ՝ նախագծի գյուղաբնակ շահառուները: