Հայաստանը երբեք չի փոխել իր արտաքին քաղաքական ուղին: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, Հայաստանի ղեկավարությունը միշտ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է խորացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ (Ռուսաստանի - խմբ.), ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետությունների հետ, միաժամանակ շարունակելով երկխոսությունը եվրոպական կառույցների հետ: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանություններն այլ բան չասացին (հայտարարելով Եվրասիական միությանն անդամակցելու մասին - խմբ.):
Շարմազանովը նաեւ հավալեց, որ Հայաստանը նույնն է ասել նաեւ 2015 թվականի մայիսի 21-22-ին Ռիգայում եւ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովների ժամանակ:
«Մենք մուտք գործեցինք 170 միլիոնանոց շուկա եւ շատ ճիշտ վարվեցինք: Ոմանք ասում են, որ եթե Հայաստանը նման որոշում չկայացներ, ավելի լավ կարող էր լինել: Ո՛չ: Երկու, նույնիսկ երեք անգամ ավելի վատ կլիներ: Այդ պատճառով երկրի նախագահի եւ ղեկավարության որոշումն արդարացի էր եւ ճիշտ րոպեին կայացված»,- ընդգծեց Շարմազանովը:











