Մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վառված` Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը այսօր` հունիսի 20–ին, Տավուշի մարզից հասավ Լոռու մարզ։ Վանաձորի Հայքի հրապարակում ջահն ընդունեց սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն, 47–ամյա Գագիկ Ղազարյանը:

Այս առիթով Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպվեց  տոնական միջոցառում: Նշենք նաեւ, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի հանդբոլի մրցումները նախատեսված է անցկացնել Վանաձորում:

Ջահը Լոռու մարզից կուղեւորվի Արագածոտնի մարզ։

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն  օգոստոսի 2-ից 13-ը: Մրցումներ անցկացվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցի մոտ 5500 մարզիկ: