Պերուում այրում են ապօրինաբար ոսկի արդյունահանող հանքափորների ճամբարները: Երկրի ոստիկանության երկօրյա շրջայցի արդյունքում ավելի քան 50 այդպիսի բազա է հայտնաբերվել:
Խոսքը Մանուի Ազգային բնության պարկի տարածքի մասին է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ոսկու ապօրինի արդյունահանման ժամանակ նրանք նաեւ ծառեր են կտրում, ինչի հետեւանքով շուրջ 50 հազար հեկտար արեւադարձային անտառ է ոչնչացվել:
Ըստ NTDRussian-ի, հանքերը գտնվում են խորը ջունգլիներում: Աշխատանքն այստեղ շատ դժվար է, վտանգավոր եւ ցածր վարձատրվող: Այս շրջաններում նաեւ տարածված է մարմնավաճառությունն ու մանկական հարկադիր աշխատանքը:











