Լանդշաֆտային դիզայներ Դարիո Գամբարինը Վերոնայի մերձակայքում դաշտում ամերիկյան դերասան Ռոբին Ուիլյամսի դիմանկարն է ստեղծել: Իտալացին այդ կերպ որոշել է Ուիլյամսի մահվան տարելիցին հարգել նրա հիշատակը:
Ըստ «Ռոսբալտ»-ի, Գամբարինը կտրել է խոտն ու հողն այնպես հերկել, որ ստացել է Ռոբին Ուիլյամսի 25 մետրանոց դիմանկարը՝ «Օ, կապիտան» մակագրությամբ:











