Ղրիմի ափերի մոտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սուզվել է Սեւ ծովի հատակը: Ինչպես հաղորդում է Life News հեռուստաալիքը, Ռուսաստանի ղեկավարն ուսումնասիրել է X-XI դարերում խորտակված նավեր:

Պուտինը պատմել է, որ այժմ ուսումնասիրում է ծովի հատակին  գտնվող ենթադրաբար բյուզանդական նավերի բեկորները, ինչպես նաեւ սափորների մեծ քանակությունը: 

Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ սուզումը «շատ լավ առիթ է եւս մեկ անգամ համոզվելու, թե որքան խորն են իրենց պատմական արմատները, որքան խորն է աշխարհի հետ իրենց փոխհարաբերությունների պատմությունը»: