Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը ԱՄՆ կատարած այցելության ժամանակ մտադիր է բանակցություններ վարել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ եւ մասնակցել «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով գագաթնաժողովին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը։
Մոլդովայի պատվիրակությունը Ստրելեցի ղեկավարությամբ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեային։
«Մոլդովական պատվիրակությունը կհանդիպի ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։ Իսկ սեպտեմբերի 30-ին վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ գլխավոր ամբիոնից։ Բացի այդ պատվիրակությունը հրավիրված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովին»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։




























