ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Իրանին եւ Թուրքիային կոչ է արել լուծել Սիրիայի ճգնաժամը։
«Անվտանգության խորհրդի դիվանագիտական անզորության 4 տարին թույլ են տվել ճգնաժամին դուրս գալ վերահսկողությունից։ Հակամարտության լուծման պատասխանատվությունը առաջին հերթին ընկած է Սիրիայում հակամարտող կողմերի վրա։ Հենց նրանք են իրենց երկիրը ավերակ դարձնում»,- հայտարարել է Բան Կի Մունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի քաղաքական քննարկումների բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Սիրիայում պայքարը ղեկավարում են ե՛ւ տարածաշրջանային տերությունները, ե՛ւ նրանց մրցակցությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիմելով ԳԱ պատվիրակներին՝ նա ասել է, որ Անվտանգության խորհուրդը եւ տարածաշրջանային առանցքային խաղացողները պետք է մեկ քայլ առաջ անեն։ «5 երկիր ուժ ունեն, մասնավորապես Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Իրանն ու Թուրքիան։ Բայց քանի դեռ կողմերից մեկը չի պայմանավորվել մյուսի հետ անիմաստ է տեղում սպասել փոփոխությունների»,- ասել է գլխավոր քարտուղարը։




























