Եվրոպայի երկրները պետք է ավելի շատ բան անեն փախստականներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանում:
«Բոլոր երկրները պետք է ավելի շատ բան անեն իրենց պարտավորությունները կատարելու համար: Ես շնորհակալ եմ եվրոպական պետություններին, որ նրանք ապաստան են տրամադրում (փախստականներին): Բայց միեւնույն ժամանակ ես կոչ եմ անում Եվրոպային անել ավելին»,- ասել է Պան Գի Մունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացիներն իրենք ունեին աջակցության կարիք»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «սեպտեմբերի 30-ին բարձր մակարդակի հադիպում է անցկացնելու ՝ փախստականների ու միգրացիիայի խնդրին բազմակողմանի մոտեցում ապահովելու համար»:
Տվյալ իրավիճակի լուծումը, նրա խոսքով, պետք է հիմնված լինի «միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման ու կարեկցանքի» վրա:





























