Պետություններն ամբողջ աշխարհում չեն կարող վերադառնալ հակամարտությունները միայն ուժի միջոցով լուծելու հին մեթոդին։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Մեզնից յուրաքանչյուրը հետաքրքրված է մյուսի հաջողության մեջ։ Մենք չենք կարող մեկուսանալ ահաբեկչության սպառնալիքից, ֆինանսական ճգնաժամից, գլոբալ տաքացումից։ Բռնաճնշումները չեն կարող այս կամ այն երկրի հաջողության համար միասնականություն ապահովել»,- հայտարարել է նա։

Օբամայի խոսքով՝ ուժի չափանիշը իրավիճակի վերահսկողությունը չէ։ Ազգի ուժը կախված է մարդկանց հաջողությունից։