Ուկրաինայի իրադարձությունները կարող են պատահել աշխարհի ցանկացած պետության հետ։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Անդրադառնալով Ղրիմին՝  Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի կարող դիտորդի դերում լինել, երբ ոտնահարվում է ազգի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում,  նա ընդգծել է, որ պատժամիջոցները սառը պատերազմին վերադառնալու ձգտում չեն, ինչպես դա ներկայացվում է մամուլում։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը ուժեղ լինի, մենք չենք ուզում մեկուսացնել նրան»,- հայտարարել է Օբաման՝ նշելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական բանակցությունների կողմնակից է։