ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հակամարտության լուծման համար համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական ստատուս քվոյին։ Օբամայի խոսքով՝ իրատեսությունը պահանջում է, որպեսզի Սիրիայում անցումային կառավարություն ստեղծվի, գրում է Gazeta-ն։
Օբաման նաեւ քննադատել է ներգաղթյալների դեմ պատ կառուցելը եւ հայտարարել է, որ դատապարտում է Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան եւ ծայրահեղ ձախակողմյան ուժերի շարժումը։