«Ջունգլիները օրենքը» չի կարող պետությունների միջեւ փոխգործակցության մոդել լինել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:

«Ջունգլիների օրենքը» նշանակում է, որ թույլերն ուժեղների իշխանության ներքո են: Երկրները չեն կարող այդպես վարվել: Նրանք, ովքեր ուժ են գործադրում, փաստորեն, քար են բարձրացնում, որն ի վերջո իրենց իսկ ոտքին կընկնի»,- հայտարարել է Սի Ցզինպինը:

Նրա խոսքով, հարկավոր է մեծ դեր տալ ՄԱԿ-ին եւ նրա Անվտանգութան խորհրդին՝ հակամարտությունների դադարեցման եւ խաղաղության պահպանման հարցում, որպեսզի «թշնամանքը տեղը զիջի բարեկամությանը»: