«Իսլամական պետության» զինյալները խեղաթյուրում են իսլամը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Զինյալների գաղափարախոսները խեղաթյուրում են իսլամը, դրա մարդասիրական ճշմարտությունները»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, հարկավոր է մարդկանց հետ պահել չմտածված արարքներից:

Ռուսաստանի ղեկավարը պետություններին նաեւ կոչ է արել միջազգային հակաակաբեկչական ընդլայնված կոալիցիա ստեղծել: