Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին երկու տարվա ընթացքում առաջին երկկողմ հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հանդիպումը, որը պետք է տեւեր 55 րոպե, տեւել է 1 ժամ 40 րոպե:
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում: Նախքան դահլիճ մտնելը, նախագահները միմյանց ձեռք են սեղմել՝ առանց որեւէ խոսք ասելու:





























