ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Բելառուսի պատվիրակության կազմում է եղել նաեւ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդին՝ Նիկոլայը:
Նիստերի դահլիճում արված տղայի լուսանկարը հրապարակել է The Guardian-ի Մոսկվայի թղթակից Շոն Ուոքերը:
Լուսանկարում Նիկոլայը նստած է Բելառուսի պաշտոնական պատվիրակության համար նախատեսված աթոռներից մեկի վրա:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Լուկաշենկոն իր որդու հետ միասին Նյու Յորք կատարած այցի ժամանակ այցելել է նաեւ «Սեպտեմբերի 11»-ի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել, հաղորդում է Gazeta-ն:





























