Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետեւել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ինչպես տեղեկացնում է Ելիսեյան պալատի կայքը, Օլանդը, պատասխանելով Հայաստանի սահմաններին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի վերջին դեպքերին, նշել է, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան այն կառույցի համանախագահներից է, որի նպատակը այդ հակամարտությանը լուծում գտնելն է։ «Այդ պատճառով մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետեւել, որպեսզի սահմանին այլեւս միջադեպեր չլինեն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր միջնորդությունը շարունակելու  համար։ Դուք գիտեք, որ վերջերս ես այցելեցի Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի ասեմ այս նույն բանը, որպեսզի մենք կարողանանք կայուն լուծում գտնել այս հակամարտությանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։