ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի ելույթում շեշտադրված էր հետեւյալ թեզիսը. Ադրբեջանը միջազգային հանրությանը հստակ ցույց է տալիս, որ մտադիր չէ ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հոկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում առանձնացվել էր դիպուկահարներին հետ քաշելու հարցն ու հետաքննության մեխանիզմներ ստեղծելու գաղափարը։ «Էական տարրն էր միջազգային հանրությանը ներկայացնել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերին ոչինչ չի մնում, քան հույսը դնել սեփական ուժերի վրա»,- ընդգծեց Բեքարյանը եւ հավելեց, որ ժամանակն է, որ պատասխանատվություն զգա նաեւ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։