Ռուսաստանը հասկանում է «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Այս մասին ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, Մոսկվան իսկապես շահագրգռված է կոալիցիայի հետ համագործակցությամբ. «Մենք հասկանում ենք, որ հարկավոր է նվազագույնը խուսափել ցանկացած անհասկացողությունից: Իսկ առավելագույնը կցանկանայինք, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարն ավելի արդյունավետ շարունակվի»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Լավրովը նաեւ հիշեցրել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ կապերի հաստատման շուրջ»: