ԱՄՆ Դաշնային իշխանությունները հետաքննում են կաշառակերության սխեման, որին կարող են մասնակցած լինել նաեւ ՄԱԿ աշխատակիցները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Խոսքը Չինաստանի Մակաո քաղաքում շինարարության ժամանակ ՄԱԿ ներկայացուցիչների վերցրած կաշառքի մասին է։ Այս պահին դեռ  անհայտ է, թե կոնկրետ ինչպես է գործել սխեման։ Թերթի տեղեկություններով՝ Մակաոյի անշարժ գույքի շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը՝ միլիարդատեր Նգլեպ Սենը, որին կալանավորել էին սեպտեմբերին, այդ սխեմայի մասնակիցն է եղել, գրում է ՏԱՍՍ-ը։

Երեքշաբթի կարող են հայտի դառնալ գործի նոր ֆիգուրանտների անունները։ Կասկածյալների անուններն ու նրանց քանակը հայտնի չեն։

Սենը կալանավորվել էր սեպտեմբերի 19-ին։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ԱՄՆ մաքսային մարմիններից ավելի քան 4.5 մլն դոլար թաքցնելու համար։