ՄԱԿ վիճակագրական հանձնաժողովը ստեղծվել է 1947թ.։ Իր գոյության ընթացքում այն սահմանել է վիճակագրության գրեթե բոլոր ոլորտների միջազգային մեթոդաբանական չափանիշները եւ ղեկավար սկզբունքները։ Այդ հանձնաժողովն առանցքային դեր է խաղում կառավարությունների վիճակագրական հաշվետվության կարգը բարելավելու համար նրանց ցուցաբերվող օգնության հարցում՝ տարբեր տեղեկություններ տրամադրելով ամենատարբեր երկրների եւ տարածաշրջանների մասին։ծ

2010թ. ՄԱԿ վիճակագրական հանձնաժողովը որոշում կայացրեց վիճակագրության համար հատուկ միջազգային օր սահմանել (World Statistics Day)։

2010թ. հունիսի 3-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով հոկտեմբերի 20-ը հայտարարեց Վիճակագրության միջազգային օր, փոխանցում է Calend-ը։

Նշենք, որ հիմնականում հենց վիճակագրական տվյալների շնորհիվ է ապահովվում քաղաքականության եւ զարգացման ոլորտում հիմնավորված որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բազան։