Հարավային Սուդանում առնվազն 30 հազար մարդ գտնվում է սովի սպառնալիքի տակ, հայտնել են ՄԱԿ-ից:
ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրերի գործակալությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ զանգվածային սով կարող է բռնկվել երկրի հարավային Վահդա նահանգում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետեւանքով շուրջ 4 մլն մարդ, հատկապես փոքրիկ երեխաներ, բախվել են պարենի սուր պակասի խնդրին, նշել են ՄԱԿ-ում:
Հաշտության համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա օգոստոսին, սակայն կառավարական ուժերը եւ ապստամբները մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ:





























